Մինչև դեկտեմբեր Երևան-Վորոնեժ կանոնավոր թռիչքներ չեն լինի![]() 21 հոկտեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունը սկսել է Վորոնեժ-Երևան ավիաչվերթի տոմսերի վաճառքը: Թռիչքներն այդ ուղղությամբ կմեկնարկեն 2016-ի դեկտեմբերի 16-ին: Մինչդեռ, ավելի վաղ հայտարարվել էր, որ կանոնավոր թռիչքները մեկնարկելու են 2016-ի հոկտեմբերի 14-ին: Սակայն փաստաթղթերի համաձայնեցման համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր: Ինչպես ասվում է Վորոնեժի օդանավակայանի կայքում, չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռով, որը կարող է մինչև 132 ուղևոր փոխադրել: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ: Թռիչքի տևողությունը 2 ժամ 10 րոպե է: Մի ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից: Armenia ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը տեղի ունեցավ 2016-ի հուլիսի 18-ին Երևան- Մինվոդի-Երևան ուղղությամբ: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |