Դեսպան. Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում![]() 21 հոկտեմբերի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան: «Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի», - պարզաբանել է դեսպանը: Թումանյանը հայտնել է, որ իրանական գործընկերոջ կողմից «առաջարկը ընդունվեց, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ դեսպանը պատասխանել է․ - «Որևէ ժամկետ [այցի], որևէ հստակություն այս պահին չկա»: Բայց այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի»: Թումանյանը հավելել է. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես»: Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |