Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած «ամենահամեղ» երկրների 5-ում է

Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած «ամենահամեղ» երկրների 5-ում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցիների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության նախընտրելի ուղղությունների լավագույն 5-ում, ըստ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայության:

RoomGuru.ru ծառայությունը որոշել է 2016-ի աշնանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած գաստրոնոմիական ուղղությունները:

Վարկանիշը կազմվել է 2016-ի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը լավ խոհանոցով կամ կերակուրով, սննդի հետ կապված փառատոների անցկացման քաղաքներում հյուրանոցների որոնման տվյալների հիման վրա:

Աշնան առավել նախընտրելի ուղղությունների առաջին 5-ում են հայտնվել Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանն ու Իտալիան:

Նշվում է, որ լավ խոհանոցով հյուրանոցներ ընտրող զբոսաշրջիկները 24 ժամում ծախսում են միջինը 4,3 հազար ռուբլի, ինչը 40%-ով ավելի է մյուս զբոսաշրջիկների համեմատ:

Սեպտեմբերի 12-13-ն Ախթալայում անցկացվել է խորովածի ավանդական փառատոնը, իսկ սեպտեմբերի վերջում և հոկտեմբերի սկզբին` գինու փառատոներ Արենիում և Ռինդում:

RoomGuru.ru (HotelsCombined)-ը ճանաչվել է հյուրանոցների որոնման լավագույն կայքն աշխարհում վերջին 3 տարվա տվյալներով, ըստ World Travel Awards-ի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---