ՀՀ-ում խմելու ջրի համակարգը միասնական օպերատորի հանձնումն ավարտվում է. Մոտ 80 մլրդ դրամի ներդրում է արվելու![]() 1 նոյեմբերի 2016 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խմելու ջրի համակարգը միասնական օպերատորի հանձնման գործընթացը մտել է վերջնական փուլ: Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է պայմանագրի ստորագրումը, Վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նորանշանակ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՎԶԲ վարկային մասնագետ Թիա Մելիքաձեն ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերը, տեղեկացնում է ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը: Բանկի ներկայացուցչի խոսքով Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը, որն իրականացվել է 2012-2015 թթ.-ի ընթացքում ապացուցել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՋՏՊԿ-ի, հուսալի գործընկեր է, որի նպատակները համընկնում է Բանկի առաջնահերթությունների հետ: «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացման գործում ՎԶԲ ֆինանսական մասնակցությունը կազմել է 6.5 մլն եվրո՝ վարկի տեսքով: Այս ծրագրի նպատակն էր ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ջրամատակարարման բարելավումը, ինչպես նաև՝ ՀՀ Տավուշի (քաղաք Դիլիջան), ՀՀ Վայոց ձորի (քաղաք Ջերմուկ) մարզերում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը: Այս ծրագրի հաջող իրականացումը մեզ հույս ներշնչեց հետագա համագործակցության և արդեն իսկ ընթացիկ ծրագրերի նախաձեռնման գործում»,- ասել է Մելիքաձեն: ՎԶԲ-ն Հայաստանում իրականացնում է նաև Հայաստանի ջրային ներդրումային ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում գործող հինգ ջրային ընկերությունների կառավարումը մեկ մասնավոր օպերատորին սահուն հանձնման համար մրցութային գործընթացների մշակումն ու կազմակերպումը: Խոսելով միասնական օպերատորի հետ կնքվելիք պայմանագրի մասին, ՋՏՊԿ նախագահը նշել է, որ մրցույթի պայմանները բավականին հստակ և խիստ են եղել,որի հիմնական նպատակը քաղաքացիների շահերի պաշտպանությունն է եղել. «Ընտրության գործընթացը բավականին երկար տևեց: Վերջին՝ բանակցային փուլում, հիմնականում քննարկել ենք միասնական սակագնի հարցը՝ փորձելով հաշվի առնել բոլոր կողմերի շահերը: Բացի այդ, միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների ընթացքում մոտ 80 մլրդ դրամի ներդրում է պատրաստվում կատարել՝ համակարգի արդիականացման համար: Կարծում եմ՝ այսպիսի մանրակրկիտ ընտրությունը իր դրական ազդեցությունը կունենա համակարգի վրա»,- տեղեկացրել է Հարությունյանը: ՎԶԲ-ն Հայաստանում իրականացնում է Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը՝ 21 մլն դոլար արժեքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |