Նախարար. Մասնավոր հատվածը կներգրավվի առանց կանխավճարի բնակարան գնելու ծրագրում

Նախարար. Մասնավոր հատվածը կներգրավվի առանց կանխավճարի բնակարան գնելու ծրագրում

PanARMENIAN.Net - «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ծրագրով պետք է երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տրվի:

Առաջիկայում, նախարարի խոսքով, նախատեսվում են քննարկումների մասնակից դարձնել նաև ոչ պետական հատվածը, քանի որ կառավարությունը նախատեսում է պետություն-մասնավոր գործընկերային հարաբերությունների շրջանակում միջոցներ ներգրավել այդ ծրագրերի իրականացման համար:

Նախարարը նշել է, որ ծրագրերը, նախաձեռնությունները, իրավական ակտերի նախագծերը նախապես քննարկվում են և, երբ հաստատվում են, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ կամ իրավական նորմ՝ ենթակա պարտադիր կատարման, գրում է Panorama.am-ը:

2016-ի մայիսին Հայաստանի ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրը ներկայացվել է կառավարություն: Այս ծրագիրը բաղկացած է հինգ ենթաբաղադրիչից, որոնցից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է:

Մասնավորապես, շրջանառվում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցը:

Նախագծի համաձայն՝ հնարավոր է ձեռք բերել բնարակարաններ առաջնային և երկրորդային շուկաներից մինչև 15 մլն դրամով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ տարեկան մարելով առավելագույնը 12%, որի 2% կսուբսիդավորվի պետության կողմից:

Կարդացեք նաև՝ Նախարար. Ընտանիքներին սոցիալապես անապահով ճանաչելու մեխանիզմները կվերանայվեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---