ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի 2017-ին

ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի 2017-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: Այդ մասին խորհրդարանում բուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

«Հուսով եմ, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում: Այդ թեմայով հաջորդ հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ դա կլինի արդեն 6 հանդիպումը»,-ասել է Նազարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, Հայաստանը առաջնային է համարում համագործակցությունը Եվրամիության հետ:

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---