Չինացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով![]() 3 նոյեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով: Այդ մասին նոյեմբերի 3-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, Չինաստանի բնակիչները պետք է անձամբ այցելեին դեսպանատուն ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար: «Հաշվի առնելով երկրի աշխարհագրական մեծ չափերը, հասկանալի է, որ դա լուրջ բարդություններ է առաջացնում, ուստի, առաջարկվում է հնարավորություն տալ Չինաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու համար օգտվել E-VISA համակարգից: Դա թույլ կտա ավելացնել Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների քանակը»,-ասել է Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ ԱԳՆ հիմնավորման, 2015-ին կտրուկ աճել է ՀՀ այցելող Չինաստանի քաղաքացիների թիվը` 70 տոկոսով, իսկ 2016-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 80 տոկոս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |