Հանրայինի քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի նոր ղեկավարն է Հարություն Հարությունյանը

Հանրայինի քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի նոր ղեկավարն է Հարություն Հարությունյանը

PanARMENIAN.Net - «Առաջին լրատվականը» նոր ղեկավար կունենա՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանն է:

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը:

Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար», - գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» տնօրեն Գևորգ Ալթունյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---