«ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ-ում զենք արտադրել. Կառավարությունը լիցենզիա կտրամադրի![]() 9 նոյեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկվելու է «ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր) լիցենզիա տալու հարցը՝ 3 տարի ժամկետով: «ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ծավալել զենքի արտադրության գործունեություն: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը: Որոշման նախագծի ընդունումով կկարգավորվեն ընկերության և Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: «ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |