Գիշերային ակումբները բազմաբնակարաններից հեռու կտեղակայվեն

Գիշերային ակումբները բազմաբնակարաններից հեռու կտեղակայվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը Գործադիրի նոյեմբերի 10-ի նիստում, շարունակելով նախորդ շաբաթվա թեման՝ կապված գիշերային ակումբների վերահսկողության հետ, հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարների նախագահին համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբների կանոնակարգման հարցը:

«Եթե անհրաժեշտություն լինի, դրանք պետք է նաև տեղափոխել այլ վայր: Անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներ և պայմաններ ստեղծել տնտեսվարողի համար, որպեսզի նա կարողանան ժամանակ ունենալ իր գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը վերաբերում է ստրիպտիզ ակումբերի և դրա նման զվարճանքի ակումբերին: Բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ և բարոյական կերպարն այն չէ, և անհանգստությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- նշել է վարչապետը, գրում է A1plus.am-ը:

Նոյեմբերի 3-ին Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր գիշերային ակումբներում տարիքային սահմանափակում մտցնել:

Կարդացեք նաև՝15 երկրի ՀՀ դեսպանատներ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կունենան

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---