Սարգսյան. Թուրքիան պատարստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ հարաբերություններ հաստատել

Սարգսյան. Թուրքիան պատարստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ հարաբերություններ հաստատել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ առանց նախապայմանների: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես միշտ բերում եմ այս օրինակը, ասում եմ, որ ցանկացած հրասանիք, ընտանիքի ստեղծում երկուսի համաձայնությամբ է տեղի ունենում: Այստեղ չի կարելի ասել, թե հարցը 50 տոկսով լուծված է,սա այն դեպքը չէ: Մեզանից ոչինչ կախված չէ այդ առումով»,-ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը վաղուց պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունների հաստատման ուղղությամբ: «Մինչև 2009թ. նույնիսկ մեր բարեկամներից ոմանք ասուիմ էին, թե մենք բարդույթավորված ենք ցեղասպանության հարցով, մենք ուղղակի չենք ցանկանում որևէ հարաբերություն ունենալ թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը: Բայց մենք գնացինք դրան: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ այն ժամանակվա վիճակը, երբ ես գրեթե ամբողջ աշխարհով շրջագայեցի` հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրոթում այդ երկրների հազարավոր հայազգի քաղաքացիներ բողոքի ցույցի էին դուրս գալիս ՀՀ նախագահի դեմ` պահանջելով չստորագրել այդ արձանագրությունները: Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,-ասել է Սարգսյանը:

«Արդյունքում արձանագրությունները ստորագրվեցին, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները: Ի՞նչ անել: Ասե՞նք, թե «այո, եկեք անվտանգության գոտին Ադրբեջանին տանք», և Թուրքիան կբացի՞ սահմանը: Իսկ հետո՞: 3 ամիս, 1 տարի, 1,5 տարի անց, էլի ինչ-որ հակամարտութուն որ լինի, նորից կփակի: Չէ որ դա մեզանից կախված չէ»,-ասել է ՀՀ նախագահը:

Ըստ Սարգսյանի, դեռ 2008-ին Հայաստանն առաջարկում էր Թուրքիային հրապարակել բանակցային գործընթացը, սակայն արդեն 2009-ին ստորագրվեցին արձանագրությունները: «Ցյուրիխում ՄԱԿ ԱԽ 3 անդամ երկրի ԱԳ նախարարների ներկայությամբ 2 արձանագրություն ստորագրվեց: Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց պարզ դարձվալ, որ թուրքերը պատարստ չեն վավերացնել դրանք և փաստացի պատրաստ չեն ՀՀ հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,-ասել է նա:

«Եվ նրանք սկսեցին նախապայմաններ առաջ քաշել` թող Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղին «օկուպացված շրջաններից», ինչպես իրենք են անվանում, գոնե մեկը Ադրբեջանին հանձնել: Այսինք անվտանգության գոտու մի մասը և այն ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստտել, սահմանը բացել: Քանի որ մենք պայմանավորվել էինք, և արձանագրություններում դա հստակ արձանագրված է, որ մենք հարաբերություններ ենք հաստատում առանց որևէ նախապայմանի, մեր պատասխանը հետևյալն էր. «Կներեք, բայց այդ մասին պետք էր խոսել մինչ արձանագրությունների ստորագրումը, այսինք բանակցային գործընթացի ժամանակ»: Եվ Թուրքիայի հետ հարաբերություններ դրանից հետո չունենք: Ուղղակի երբ ինչ-որ տեղ միջազգային համաժողովներում հանդիպում ենք, բարևում ենք»,-ասել է Սարգսյանը:

Սարգսյանը հավելել է, որ ուզում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի: «Ուզում եմ, որ թուրք երիտասարդները հասկանան, որ իրենք մեղավոր չեն, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է իրագործվել»,-ասել է նա:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---