ՀՀ-ում խմելու ջրի նոր միասնական օպերատորը պաշտոնապես գրանցվել է

ՀՀ-ում խմելու ջրի  նոր միասնական օպերատորը պաշտոնապես գրանցվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ից պաշտոնապես գրանցվել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որն առաջիկա 15 տարվա ընթացքում կիրականացնի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի միասնական օպերատորի պարտավորությունները:

Այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Արևելյան Եվրոպայի գծով, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:

Նա նշել է, որ նախորդ տարիներին ընկերության իրականացրած գործունեությունը Երևան քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում կարևոր փորձ է, որի արդյունքները տեսանելի են ոչ միայն ընկերության, այլև Երևանի բնակիչների համար: Ջրամատակարարման տևողության ավելացումը, ջրակորուստների նվազեցումը և ջրի որակի վերահսկելիության բարձրացումը միայն մի քանիսն են համատեղ ձեռքբերումներից:

Ֆրանսիական կապիտալով «Վիոլիա ջուր»-ը Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորի մրցույթի հաղթողն է: Ջրամատակարարման ծառայություն մատուցող այլ ընկերություններ, այդ թվում՝ «Երևան ջուրը», կլուծարվեն:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունել է «Վեոլիա Ջուր» ընկերության ստեղծումը և հույս հայտնել, որ Երևանում իրականացված աշխատանքների արդյունքում ձեռքբերված հանրային վստահությունը ոչ միայն կօգնի նոր ընկերության գործունեությանը, այլև՝ պարտավորեցնող ազդակ կլինի:

Նշվել է, որ արդեն մոտ օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կկնքվի խմելու ջրի համակարգի 15 տարվա վարձակալության պայմանագիրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---