ՀՔԾ. ՊՊԾ գնդի գրավման գործով 21 հոգու մեղադրանքները լրացվել են18 նոյեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսի 17-ին Էրենունու ՊՊԾ տարածքի գրավման արթիվ ՔՕ 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված գործով 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Այդ մասին է հայտնում Հատուկ քննչական ծառայությունը: Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց: Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (հանցագործության նախապատրաստություն, շենքերի զավթում, զանգվածային անկարգություններ`ուղղորդված սպանությամբ) Գևորգ Սաֆարյանին՝ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության նախապատրաստություն, շենքերի զավթում) Սասունիկ Կիրակոսյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հովհաննես Պետրոսյանին և Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) Վարուժան Ավետիսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ուրիշի գույքի ոչնչացում, պատանդ վերցնել, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում)։ Պավել Մանուկյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը փչացնելը, պատանդառություն, շենքեր գրավելը, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակություն)։ Աշոտ Պետրոսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով(գույքը փչացնելը, պատանդառություն, շենքեր գրավելը, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակություն)։ Գագիկ Եղիազարյանին՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Էդվարդ Գրիգորյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (գույքը փչացնելը, զենքի ապօրինի շրջանառություն, անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Սմբատ Բարսեղյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 հոգու սպանություն, պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակում)։ Մխիթար Ավետիսյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(գույքը փչացնելը, զենքի ապօրինի շրջանառություն, անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Արմեն Բիլյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպանություն, պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն և հափշտակում): Կարո Եղնուկյանին՝ 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքի գրավման գործողությանն ու պատանդառությանը հանցակցություն)։ Խաչատուր Գիչյանին՝ 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքի գրավմանը գործողությանը հանցակցություն)։ Սեդրակ Նազարյանին և Արմեն Լամբարյանին՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառելով,անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ կատարվել է կազմակերպված խմբի կողմից,ենքի ապօրինի շրջանառություն): Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում): Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |