ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տավուշի մարզի Բերդ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը: Երևանում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը նոյեմբերի 2428-ի ցերեկը սպասվում է +4 աստիճան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---