Ամուլսարի ծրագրում ներդրում կարվի. Լիդիանը $24 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Ամերիաբանկի հետ24 նոյեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Լիդիան Արմենիան Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում: «Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի: Մենք ակնակալում ենք 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը համալրել սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման միջոցով, և այս ուղղությամբ կա դրական առաջխաղացում: Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում մեր ամենակարևոր գործընկեներից մեկ»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: «Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ» ,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին: Լիդիանի ֆինանսական խորհրդատուն է Endeavour Financial ընկերությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |