Բեսլանի ավտովթարից տուժած ՀՀ վերջին քաղաքացին տեղափոխվել է Հայաստան

Բեսլանի ավտովթարից տուժած  ՀՀ վերջին քաղաքացին  տեղափոխվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին նոյեմբերի 28-ին տեղափոխվել է Հայաստան։

Բազմակի վնասվածքներ ստացած Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գտնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արդյունքում, բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան նրան դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---