ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան![]() 1 դեկտեմբերի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան, հայտնում են ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները: Այցը նախատեսվում է դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին՝ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, որտեղ նախանշված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների միջնորդությամբ, գրում է Yerkir.am-ը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել էր հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ նախկին ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյն այդ պաշտոնում էր 2014-ից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |