Վարչապետ. Գործող 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը

Վարչապետ. Գործող 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը

PanARMENIAN.Net - ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև դեկտեմբերի 1-ն իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվել է 5 գրասենյակ: Այս մասին Գործադիրի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով օպտիմալացման հաջորդ փուլը:

«Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց, որից 11-ը ԾԻԳ է»,- ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներգարվել ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարեկրյա և միջազգային վարկային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակը, ինպես նաև՝ դրանց պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ:

«Առաջարկում եմ քննարկել ու նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծածսերը՝ 1/3-ով»,- նշել է նա՝ շեշտելով, որ նախնական հաշվարկել են, որ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը:

«Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն» , - ասել է Կարապետյանը՝ առաջարկելով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարության հարցով մի շարք որոշումներ է ընդունել:

Այսպիսով, դադարեցվելու է հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65.5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66.5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---