Դեղերի շուկան կուսումնասիրվի. Կեղծված դեղերը պետք է հանվեն շրջանառությունից

Դեղերի շուկան կուսումնասիրվի. Կեղծված դեղերը պետք է հանվեն շրջանառությունից

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Հաշվի առնելով, որ կեղծված ու նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում դեղագործության ճյուղի զարգացման ու շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն», - նշել է նա, գրում է Aysor.am-ը:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 լայն սպառում ունեցող դեղի գները, ընդհանուր առմամբ, նվազել են` 6.06%-ով, որից 30 դեղի գները նվազել են 7.08%-ով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր), իսկ 24 դեղի գները բարձրացել են 1.02%-ով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող, դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---