Դիմա Բիլանը երգ և տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության մասին

Դիմա Բիլանը երգ և տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանը երգ և տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին նա ասել է «ՄուզՏՎ»-ի եթերում Մոսկվայում «Տարվա երգը» համերգի նկարահանման ժամանակ:

Ըստ Բիլանի, երգն արդեն պատրաստ է, տեսահոլովակի նկարահանումները սկսվել են, մի մասը նկարահանվել է Արարատյան դաշտավայրում, մյուս մասը կնկարահանվի «Մոսֆիլմի» հատուկ ձևավորված տաղավարում:

«Այդ թեման ինձ ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մորական կողմի նախատատս` Շուշան Տիգրանի Քրունին, փրկվել է ցեղասպանությունից 13-ամյա հասակում: Նրան փրկել են ռուս հնադավանները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, նա իմ ծնվելուց առաջ է մահացել: Բայց մայրիկիս խոսքերով, իր տատն ամբողջ կյանքի ընթացքում որոնել է իր հարազատներին, ոչ մի տեղեկություն չունենալով նրանց մասին` ողջ են նրանք, թե մեռած»,-պատմել է Բիլանը, գրում է Rusarminfo-ն:

Կլիպի թողարկումը նախատեսվում է 2017-ի գարնանը` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: 2016-ի մարտին Բիլանը, համերգով լինելով Երևանում, այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բիլանը հայտնի ռուսաստանցի երգիչ ու կինոդերասան է, 2009-ին նա դարձել է «Եվրատեսիլի» հաղթող:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---