Սաթենիկ Թելֆեջյանը հողատարածք է նվիրաբերել Խարբերդի մանկատանը

Սաթենիկ Թելֆեջյանը հողատարածք է նվիրաբերել Խարբերդի մանկատանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:

Իր հերթին, Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի հասնի, մեծ հույս ունեմ»:

Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ-ից: Ներկայումս մանկատանը ապրում է 238 երեխաներ, իսկ աշխատողների քանակը 194-ն է:

2010-ին բացվեց Խարբերդի մասանգիտացված մանկատան նոր մասնաշենքը, որի շինարարությունը սկսվել էր 2007-ին`պետբյուջեից հատկացված 600 մլն դրամով:

Չլուծված խնդիրներից են 18 տարին լրացած երեխաների ապագայի անորոշությունը, մանկատան նյութատեխնիկական բազայի համալրումը, շենքի և տարածքի հարմարեցումը հաշմանդամ երեխաների կարիքներին, աշխատողների, մասնագետների հաճախակի վերապատրաստման անհրաժեշտությունը, երեխաների բիոլոգիական ընտանիքների, հարազատների հետ սերտ համագործակցություն ստեղծելու դժվարությունը, հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակը և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---