Կարապետյան. Մաքսակետը տոներին պետք է աշխատի, բանկերը շաբաթ ու կիրակի՝ ևս

Կարապետյան. Մաքսակետը տոներին պետք է աշխատի, բանկերը շաբաթ ու կիրակի՝ ևս

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարել է մաքսկատերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ, ինչը պետք է բացառի անգամ հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը, հայտնում է Aysor.am-ը:

«Հաշվի առնելով ամանօրյա տոները և այդ ընթացքում տնտեսվարողների ակիտիվությունը՝ մաքսակետը դեկտեմբեր ամսին և հունվարի տոնական օրերին պետք է աշխատի առանց հանգստի»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Նա շեշտել է, որ սա շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որ «հասկանանք, որն է մեր նեղ տեղերը, ինչպես նաև՝ մաքսիմալ լավ նպաստավոր լինի տնտեսվարողների համար»:

Վարչապետը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարել է տոներին՝ շաբաթ ու կիրակի օրերին, ապահովել բանկերի աշխատանքը:

Ըստ օրենքի, ՀՀ-ում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2016-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2017-ի հունվարի 6-ին` ուրբաթ օրը: Ոչ աշխատանքային և հանգստյան օրեր կլինեն նաև հունվարի 7-ը և 8-ը՝ շաբաթ և կիրակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---