Վարչապետը կհանդիպի խոշոր տնտեսվարողներին և կառույցների ներկայացուցիչներին

Վարչապետը կհանդիպի խոշոր տնտեսվարողներին և կառույցների ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է հաջորդ շաբաթ՝ մի շարք հանդիպումներ կազմակերպել:

«Հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հետ հանդիպում տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողներ, բանկերի հետ»,-ասել է Կարապետյանը դեկտեմբերի 8-ի կառավարության նիստում:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը քննարկելու են այն խնդիրները, որոնց առաջ կանգնած են այսօր, գրում է Aysor.am-ը:

Նիստում վարչեպետը նաևՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարել է մաքսկատերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ, ինչը պետք է բացառի անգամ հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---