Ավստրիայի ԱԳՆ. ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կկենտրոնանանք լարվածությունը նվազեցնելու վրա

Ավստրիայի ԱԳՆ. ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կկենտրոնանանք լարվածությունը նվազեցնելու վրա

PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահության ընթացքում Ավստրիան կկենտրոնանա հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ապագա նախագահ և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Անհամբեր սպասում եմ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությանը 2017 թվականին: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարի և վստահության կառուցման վրա», - գրել է պաշտոնյան:

2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---