Ադրբեջանի փոխվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է արմատապես փոխվի![]() 10 դեկտեմբերի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ պետք է արմատական փոփոխության ենթարկվի, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ախմեդովը՝ պնդելով, թե անցած քսան տարվա ընթացքում միջնորդական աշխատանքն այդպես էլ արդյունք չի տվել: «Եթե այդ փոփոխությունը չկատարվի՝ Բաքվում կարող են հարցեր առաջանալ՝ արդյոք պետք է մնալ ԵԱՀԿ կազմում, և արդյոք անհրաժեշտ է Մինսկի խումբն ընդհանրապես», - Բաքվում հայտարարել է Ախմեդովը: Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, թե «համանախագահող երկրները անաչառ չեն, Հայաստանն էլ շարունակ ապակառուցողական քայլեր է ձեռնարկում կարգավորումը սառեցնելու և ստատուս քվոն պահպանելու համար», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Ախմեդովի խոսքով,խնդիրը կարգավորվելու է միջազգային նորմերի հիման վրա, հակառակ դեպքում Ադրբեջանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ խնդրի լուծմանը հասնելու համար: Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |