Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին է ներկայացրել ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքները

Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին է ներկայացրել ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրել է Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին տեղեկացրեց Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության շուրջ նախատեսվող մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական կարևորություն ունեցող մի շարք հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:

Ընթերցեք նաև. ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---