Երեխայի ծննդյան նպաստի դիմումը՝ այսուհետ առցանց

Երեխայի ծննդյան նպաստի դիմումը՝ այսուհետ առցանց

PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային սոցիալական ծառայություններին ավելացել է ևս մեկը. այսուհետ քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու։ Առցանց դիմումը հասանելի է միասնական սոցիալական պորտալում։

Հայաստանի քաղաքացիների համար ստեղծվել է հնարավորոթյուն՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում և ստանալ նպաստի գումարը բանկային հաշվեհամարին կամ բանկ այցելելու միջոցով։

Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, հերթ կագնել, ներկայացնել տարատեսակ փաստաթղթեր, թղթային դիմում լրացնել. առցանց դիմումը լրացվում է րոպեների ընթացքում, առանց տանից դուրս գալու, տեղեկացնում է «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտոնը։

Առցանց եղանակով ներկայացվող դիմումի առավելություններից մեկն էլ այն է, որ դիմումը երեխայի ծնողի անունից կարող է ներկայացնել նաև երրորդ անձ՝ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը, սակայն համակարգը լիովին անվտանգ է՝ նպաստի գումարը կվճարվի բացառապես երեխայի հորը կամ մորը։

Դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացին հնարավորություն ունի հետևել իր դիմումի ընթացքին․ համակարգում գրանցված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հսկիչ համար, որով ցանկացած պահի կարելի է ստուգել դիմումի կատարման ընթացքը։

Առցանց դիմումի մեջ տրամադրված տվյալները նույն պահին անցնում են ստուգում հատուկ մշակված համակարգում․եթե չկան անհամապատասխանություններ, ապա համակարգը ընդունում է դիմումը, և մնում է սպասել նպաստի գումարի ստացմանը՝ բանկային հաշվեհամարին փոխանցման կամ բանկ այցելելու միջոցով՝ ըստ ցանկության։ Բանկային հաշիվ ունենալը, այսպիսով, ևս պարտադիր չէ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարելի է ներկայացնել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար։ Առցանց դիմումը պաշտոնապես հրապարակված է և արդեն իսկ հասանելի է www.epension.am կայքում։

Նպաստի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:

Դիմումի լրացման հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին կամ www.epension.am պորտալի առցանց խորհրդատուին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---