Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի և Գյումրի-Բավրա ճանապարհները, Լարսը փակ են

Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի և Գյումրի-Բավրա ճանապարհները,  Լարսը փակ են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա -Գյումրի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի-Արագածավան ավտոճանապարհները, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---