Սահակ Կարապետյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ

Սահակ Կարապետյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում՝ թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչև այդ Կարապետյանը զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Նշանակման մասին որոշումը կայացվել է պալատի լիագումար նիստում:

«Նշանակել Սահակ Ալբերտի Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»,- ասված է Դաշնային խորհդի որոշման մեջ:

Սահակ Կարապետյանի թեկնածությունը Դաշնային խորհրդի քննարկմանն առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---