Ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն ընդունվել է

Ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ միաձայն 100 կողմ ձայով ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է:

Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվությամբ՝ երեքից վեց տարի կազատազրկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից:

Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---