Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակը նշվել է Վիրահայոց թեմում![]() 17 դեկտեմբերի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվել է հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական» աղոթքով, ապա դահլիճ է բերվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Ցուցադրվել է տեսաֆիլմ՝ նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու ազգանվեր գործունեությանը, որի արդյունքում 1666-ին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ տպագրվեց: Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան (խմբավար Սվետլանա Տատոևա) երգչախմբի կատարմամբ հնչել են «Հայր մերը», «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» և «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարել է Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» և Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցային» երգերը: Հանդիսության ընթացքում ցուցադրվել են 1733 թվականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից հայերեն Աստվածաշնչի վերահրատարակության, 1786 և 1842 թվականներին Տփխիսի, 1857 և 1895 թվականներին Կոստանդնուպոլսի և այլ տարիներին հրատարակված տպագիր օրինակները: Միջոցառումն ավարտվել է առաջնորդ սրբազանի պահպանիչ աղոթքով: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգևոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտոնեությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |