Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Պերմյակովի գործով դատավճիռը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Պերմյակովի գործով դատավճիռը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 19-ին անփոփոխ է թողել Գյումրու Ավետիսյան ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը։

Վերաքննիչ դատարան 2 բողոք ներկայացրել էին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Բողոքներից մեկով իրավահաջորդի ներկայացուցիչները նշել էին, որ ընտանիքի սպանությունը չի բացահայտվել և կասկածներ ունեին, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Իսկ մյուս բողոքով պահանջում էին բեկանել 1-ին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել էր ՌԴ-ից ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը՝ մոտ 450 հազար եվրոյի չափով։

A1plus.am-ը գրում է, որ դեկտեմբերի 19-ի դատական նիստին Պերմյակովը չէր ներկայացել, քանի որ անձամբ դիմում է ներկայացրել ու նշել, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին։

Ավելի վաղ Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը:

«Նա հաստատել է, որ հետ է կանչում բողոքը, համաձայն է դատարանի որոշման հետ։ Ասաց, որ դա արել է կամավոր, սակայն դեմ չէ, որ փաստաբանը մասնակցի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի լսումներին։ Հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու վայրից։ Պերմյակովը խոստովանել է մեղքը և ասել, որ հանցագործությունը կատարել է միայնակ»,- դատարանի նիստում ասել է նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---