Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությանը: Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է դեկտեմբերի 21-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Փաստաթղթով թույլատրվում է ֆինանսների նախարարությանը վերոնշյալ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններում փոփոխություններ կատարել փաստաթղթում, եթե դրանք սկզբունքային չեն:

«Նպատակահարմար համարել վերոնշյալ պայմանագրի ստորագրումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում»,-ասվում է փաստաթղթում:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---