ԼՂՀ-ում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մասնաճյուղ կբացվի

ԼՂՀ-ում  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մասնաճյուղ կբացվի

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղ:

Այն գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:

2015-ի նոյեմբերի 21-ին Արցախի Գանձասար վանական համալիրի հարակից տարածքում բացվել է «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքը:

Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել և ցուցադրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---