Կալաշնիկով. Թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գիտակցում է, որ ՀՀ-ն իր բարեկամն է

Կալաշնիկով.  Թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գիտակցում է, որ ՀՀ-ն իր բարեկամն է

PanARMENIAN.Net - Երկու երկներ երբեք չեն կարող համագործակցել՝ ելնելով երրորդ երկրի շահերից: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ի շահ Հայաստանի, հայտնում է Aysor.am-ը:

«Ես այս հարցին միայն իմ փոխարեն կարող եմ պատասխանել և կարող եմ ասել, որ երկրու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ դրանով չվնասես նաև երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», - ասել է նա։

Կալաշնիկովը նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է հասկանա՝ թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է։

Դեկտեմբերի 22-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեց, որ համաձայն չէ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկման հետ, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ծանր է նստել Հայաստանի վրա: Նա ասել է, որ Մոսկվայի համագործակցությունն Ադրբեջանի հետ «հօգուտ Հայաստանի է, քանի որ պետք է հետ պահի վերջինիս անկանխատեսելի գործողություններից»:

Ընթերցեք նաև Պատգամավոր. Ռուս-ադրբեջանական գործակցությունը շատ թանկ նստեց հայերի վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---