Հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել դիպուկահար հրացաններից

Հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել դիպուկահար հրացաններից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 350 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՍՎԴ և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---