ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը կրկին հետաձգվել է. Այս անգամ՝ մինչև ապրիլ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը կրկին հետաձգվել է. Այս անգամ՝ մինչև ապրիլ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռոտացիոն կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը:Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին բելառուսական կողմը պետք է խոսի:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ համապարփակ կերպով կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր դա չի քննարկվել, քանի որ քվորում չկար: Գիտեք, որ անդամ երկներից մեկի պատվիրակությունն այդ աշխատանքային հանդիպումներին չի մասնակցել»,-ասել է Բորդյուժան:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---