ՎիվաՍել-ՄՏՍ-ը մի շարք կրթական նախագծեր է իրականացրել 2016-ին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը  մի շարք կրթական նախագծեր է իրականացրել 2016-ին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է կրթությունը որպես սոցիալական և տնտեսական զարգացման, ազգային ինքնության շարունակականության ապահովման, արտադրողականության մշակույթի խթանման և հասարակության ներդաշնակ զարգացման կարևորագույն գործոն:

Որակյալ կրթությունը թվարկված արդյունքներին հասնելու գրավական է՝ ուղղված սեփական երկրում տարբեր ոլորտներում ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծմանն ու երկրից «ուղեղների արտահոսքը» կասեցնելուն: Այն նաև մրցակցային առավելություն ձևավորելու և արժեքի ստեղծման միջազգային շղթայում ներկայություն ապահովելու նախապայման է:

«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում.

- Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում

- Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում

- Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում

- Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ

- Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ

- Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն

- Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների

- Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում

- Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում

- Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար

- Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում

- Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով

- Բազմաթիվ այլ ծրագրեր:

Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---