Արամ Առաջինը կայցելի Հալեպ![]() 3 հունվարի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 1-ին տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ ծննդյան պատարագ: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ Սրբազանը շնորհավորել է հավաքված ժողովրդի Նոր տարին և հայտնել, որ հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Հալեպում՝ իր զորակցությունը հայտնելու հալեպահայությանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նույնպես մատուցվել է Ամանորի պատարագ: Բացի այդ, Քարեն Եփփե ազգային ճեմարանում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ տնօրենը շնորհավորել է ճեմարանականներին և ամբողջ հալեպահայությանը ճեմարանի վերաբացման առթիվ ու հայտարարել ճեմարանի, Նոր Գյուղի և Հալեպի բոլոր ազգային կառույցների վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |