Բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառին»

Բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառին»

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը դատի է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:

«2015թ-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունում: Հայտնաբերվել է 98 ապօրինի հատված ծառ, ինչի արդյունքում հաշվարկվել է 3 միլիոն 106 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս: «Հայանտառ»-ը օրենքով սահմանված կարգով վնասը չի վերականգնել, և ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է դատարան գումարը բռնագանձելու հայցով»,-հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, գրում է ԷկոԼուրը:

Նա նշել է, որ նախկինում էլ են եղել նման դեպքեր, և «Հայանտառ»-ը վնասը փոխհատուցել է:

Այս դեպքի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն էլ ասել է, թե «Հայանտառ»-ը զբաղված է ապօրինի ծառահատումների մեղավորների հայտնաբերմամբ, ովքեր պետք է վճարեն տուգանքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---