Ուսումնավարժական հավաքներ ԼՂ ՊԲ-ում. Մասնակցում են պահեստազորայինները

Ուսումնավարժական հավաքներ ԼՂ ՊԲ-ում. Մասնակցում են պահեստազորայինները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնցում մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը:

Նմանատիպ հավաքներ Պաշտպանության բանակում անցկացվել են նաև 2016-ի սեպտեմբերին: Սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել էին զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---