ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ. «Բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ»![]() 14 հունվարի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն իրականացրել է Կարիքների գնահատման առաքելություն: Արդյունքում հրապարակվել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում մանրամասն ներկայացվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծված կառավարման նոր համակարգը, նոր Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրությունների անցկացումն ապահովող իրավական դաշտը և այլն: Panorama.am-ը գրում է, որ մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կատարված փոփոխությունների համաձայն՝ զգալիորեն նվազեցվում են նախագահի լիազորությունները՝ փոխարենն առավել լայն լիազորություններ վերապահելով վարչապետին և Ազգային ժողովին: Կատարված փոփոխությունների համաձայն, կկրճատվի նաև խորհրդարանական տեղերի թիվը, և ընտրական համակարգը խառն ընտրակարգից անցում կկատարի բացառապես համամասնական ընտրակարգի: «2017 թվականի ապրիլի 2-ին ընտրողներն առաջին անգամ Ազգային ժողովի պատգամավորներ կընտրեն վերափոխված քաղաքական համակարգի պայմաններում»,-նշվում է ԵԱՀԿ կարիքների գնահատման զեկույցում: Զեկույցում նաև հիշեցնում են, որ նախկինում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանում անցկացված ինը ընտրությունների և մեկ հանրաքվեի, այդ թվում՝ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավական դաշտին՝ կարիքների գնահատում իրականացնողները նկատել են, որ փոփոխված Սահմանադրության համաձայն՝ 2016-ի մայիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որում հունիսի 30-ին և հոկտեմբերի 20-ին կատարվել են լրացուցիչ փոփոխություններ: «Հատկանշական է, որ բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ, և փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից», -նշվում է զեկույցում: խորհրդարանական ընդդիմությունը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ձևավորվել էր «4+4+4» ձևաչափ ու երկար քննարկումներ էին ընթանում: Մասնավորապես, գլխավոր պահանջներից էր քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անունները հրապարակելը, և իշխանությունը ընդառաջեց, ու այդ պահանջը կատարվելու է: Զեկույցում նաև նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել. նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում և թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաև հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությունում ներգրավված են եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ դոկտոր Ռիչարդ Լապպինը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական պարոն Ալեքսեյ Գրոմովը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ-ին միացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ծրագրի ղեկավար պարոն Լուիք Պուլենը: Կարդացեք նաև՝Նոր ԸՕ-ն. Գունավոր քվեաթերթիկներ, ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ և մինչև 3 ուժից կազմված կոալիցիա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |