Սասունյան. ՌԴ-ի և ԱՄՆ-ի դրական հարաբերությունները կօգնեն լուծել ՀՀ առջև ծառացած խնդիրները18 հունվարի 2017 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն արդեն մի քանի անգամ անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ամերիկահայերին ամեն ջանք գործադրել նրա կամ նրա օգնականների հետ մինչև հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունը կապ հաստատելու համար: «Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել է իր դիրքորոշումը որոշ նախընտրական հիմնական խոստումների վերաբերյալ. ապօրինի օտարերկրացիների արտաքսում, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև պատի կառուցում, և իսլամական երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթյալների այցերի արգելում: Թրամփը փոխել է նաև իր դիրքորոշումը որոշ կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ: Նա ինքն էլ վստահ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ»,- հերթական հոդվածում գրել է Սասունյանը և ներկայացրել միջազգային հիմնական որոշումների համառոտ ցանկը, որ Թրամփը պետք է կայացնի. «1. Հարաբերությունների ամենակարևոր վերանայումը կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Եթե այս երկու խոշոր երկրները կարողանան համաձայնության գալ, ապա աշխարհի կայունությունը վտանգող տարաձայնության որևէ պատճառ չի լինի: Բացի այդ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային խոշոր գործիչներից շատերը, որոնք դեմ են արտահայտվում Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին, նորից վերադառնում են սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին: Ամենամեծ խնդիրը, որ ծագել է վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքն էր: Սակայն, ռուսները որևէ արտառոց բան չեն արել: Չինաստանը, Ռուսաստանը և նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները միշտ էլ փորձել են գողանալ միմյանց գաղտնիքները: 2. Թրամփը, գործող միջազգային համաձայնագրերի հետ կապված իր դժգոհության պատճառով, կցանկանա կրկին բանակցություններ վարել Օբամայի վարչակազմի կողմից նախկինում հաստատված պայմանների շուրջ: Առավել կարևոր փոփոխություններից մեկը, որ Թրամփը կցանկանա կատարնել՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ կրկին բանակցություններ վարելն է, որը Իրանից և ԱՄՆ-ից բացի ներառում է նաև մի շարք այլ երկրներ: Մնում է տեսնել, թե արդյոք իրանցիները կհամաձայնեն Թրամփի կողմից առաջարկվող փոփոխություններից որևէ մեկին: 3. Թրամփի համար մյուս կարևոր վերանայումը՝ արաբա-իսրայելական հակամարտության լուծումն է: Սակայն, եթե նա իր ծրագրերի համաձայն պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, ապա դա կարող է լուրջ բախում առաջացնել ԱՄՆ-ի և արաբական երկների միջև՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետևանքների: 4. Վերջին հարցը, որ կծառանա նախագահ Թրամփի առջև՝ Միացյալ Նահանգների և Կուբայի միջև նոր հարաբերությունների բարելավումն է: Մնում է տեսնել, թե արդյոք Կուբան կհամաձայնի Թրամփի կողմից առաջարկվող որևէ փոփոխության: Ոչ մի երաշխիք չկա, որ նախագահ Թրամփի գաղափարները կբարելավեն նախկինում կնքված համաձայնագրերը, կամ եթե դրանք ընդունվեն մնացած աշխարհի կողմից: Հետևաբար, շատ մեծ անորոշություն կա, թե ուր կտանի նոր աշխարհակարգը, և արդյոք կբարելավվեն հարաբերությունները տարբեր երկրների միջև: Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը»,- գրել է «Կալիֆորնիա Կուրիերի» խմբագիրը: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |