Ռուսաստանի ԿԲ-ն հայկական թեմաներով հուշադրամներ է թողարկել

Ռուսաստանի ԿԲ-ն հայկական թեմաներով հուշադրամներ է թողարկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017-ին լ հայկական թեմատիկայով հուշադրամներ կթողարկի, հայտնում է ՌԴ ԿԲ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքում կթողարկվի «Սուրբ Խաչ եկեղեցի. Ղրիմի Հանրապետություն» արծաթե մետաղադրամը: 2017-ին այդպիսի մոտ 5000 մետաղադրամ կթողարկվի 3 ռուբլի արժողությամբ:

Սուրբ Խաչ հայկական վանքը, որը գտնվում է Ղրիմում, դասվում է XIV դարին:

Բացի այդ, «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---