ՊՆ. Ապագա սպաները պետք է կարողանան որակյալ կրթություն ստանալ

ՊՆ. Ապագա սպաները պետք է կարողանան որակյալ կրթություն ստանալ

PanARMENIAN.Net - 2017-ի ընթացքում Մոնթե Մելքոնյան վարժարանը պետք է դառնա առաջատար, ուժեղ ավագ դպրոց: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ դա իրենց գլխավոր նպատակներից է:

«Համարում ենք, որ ապագա սպաները պետք է ունենան հնարավորություն ստանալու ամենաորակյալ, մրցակցային կրթությունը»,- ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, ՊՆ-ում համոզված են, որ առանց ուժեղ սպայական անձնակազմի, կիրթ, հմտությունների ամենամեծ ծավալն ունեցող սպայական անձնակազմի իրենց աշխատանքը չի լինի արդյունավետ: Նախարարը նշել է, որ պետք է մեծ ուշադրությաւն դարձնել ռազմաուսումնական հաստատություններին:

Նա տեղեկացրել է, որ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնը Մոնթե Մելքոնյան վարժարանին հանձնելու հարցով՝ որպես նոր վայր ուսումը կազմակերպելու համար:

«Արդեն սեպտեմբերին կկարողանանք մրցունակ, դրական միջավայր ունենալ այն երիտասարդների համար, ովքեր կշարունակեն ուսումն այս ուղղությամբ»,- նշել է պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկանդալի կենտրոնում հայտնված «Փոքր Մհեր» ավագ դպրոցը, հնարավոր է, տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---