ԵՏՄ-ում մտադիր են մինչև 2025թ. գազի ընդհանուր շուկա ձևավորել![]() 27 հունվարի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Վիեննայում կայացած 10-րդ Գազի եվրոպական խորհրդաժողովում ներկայացրել է մինչև 2025թ. ԵՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագիծը: Նախագծի հիմքում գազի կազմակերպված բորսային վաճառքի զարգացման գաղափարն է և սակարկությունների հավասար հասանելիությունը շուկայի բոլոր մասնակիցների համար: Այդ սկզբունքը թույլ կտա մրցակցային պայմաններ ստեղծել շուկայում և ապահովել գազի գնագոյացման թափանցիկությունը: Ըստ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ Ադամկուլ Ժունուսովի, ծրագրի նախագիծն արդեն քննարկվում է փորձագիտական մակարդակով և հաստատման կառաջարկվի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին մինչև 2017-ի ավարտը: «ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում կգործեն մեծածախ շուկաների բոլոր մասնակիցներն ու կապահովվի գազի տեղափոխումն ու առաքումն ինչպես պայմանագրերով, այնպես էլ բորսային սակարկությունների հիման վրա` պահանջվող ծավալով և ուղղություններով»,-ասել է Ժունուսովը: Գազի շուկան նախատեսվում է ստեղծել 3 փուլով: Առաջին փուլը կտևի մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Այդ ժամկետում նախատեսվում է ապահովել ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցումը, գազի նորմերի ու չափանիշների նույնականացումը: Երկրորդ փուլում, որը կավարտվի 2020-ի դեկտեմբերի 31-ին, ենթադրվում է ապահովել մեկ կամ մի քանի ապրանքային բորսաների գործառույթները, որոնք կկարողանան սակարկել գազի գները, ապահովել հավասար մասնակցություն շուկայի բոլոր անդամների համար: Երրորդ փուլում նախատեսվում է ապահովել գազի ազատ առաքումը պահանջվող ծավալով և ուղղություններով: Այդ փուլում ուժի մեջ կմտնի գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագիրը: Այս փուլը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025թ. հունվարի 1-ը: ԵՏՄ գազի ընդհանուր շուկան կնպաստի մասնակիցների անդամների ավելացմանը, ինչպես նաև մեծածախ գների նվազեցմանը սպառողների տարբեր շերտերի համար: Ակնկալվում է նաև ներդրումների աճ ԵՏՄ երկրների նոր տարածաշրջանների գազաֆիկացման հաշվին և գազաքիմիայի զարգացման շնորհիվ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |