Օհանյանը չի բացառում Ծառուկյանի հետ դաշինքը

Օհանյանը չի բացառում   Ծառուկյանի հետ դաշինքը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԲՀԿ հիմնադիր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են:

Օհանյանը հայտնել է, որ չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2017-ի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբումը», նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը:

Կարդացեք նաև՝ Օհանյան. Ընտրություններին կազմակերպված հայտ ներկայացնել կստացվի միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում (վիդեո)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---