Ավելի քան 180 դիմորդ ՀՀ-ից հնարավորություն կստանա սովորել ՌԴ բուհերում

Ավելի քան 180 դիմորդ ՀՀ-ից  հնարավորություն կստանա սովորել ՌԴ բուհերում

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից մեկնարկում է ռուսական բուհերում հայ դիմորդների ընդունելության մրցույթը։ ՀՀ-ից 187 դիմորդ հնարավորություն կստանա սովորել ՌԴ-ում, տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը։

«ՌԴ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ռուսական բուհերը ուսման հայտեր կընդունեն 2017-2018 թվականների ուսումնական տարվա համար։ Այս տարվա համար հատվացվել է 187 բյուջետային տեղեր, որոնք երաշխավորված քվոտաներ են, սակայն եթե մրցույթի ժամանակ ժամանակ լինեն դիմորդներ, որոնք ևս կդիտարկվեն որպես լավ թեկնածուներ, նրանք կընդգրկվեն լրացուցիչ քվոտային տեղերում»,- հայտնել է Շապովալովը։

ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը տեղեկացրել է, որ դիմորդները կարող են հայտեր ներկայացնել ՌԴ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, արդինատուրայում սովորելու համար:

«Այս տարի մեր խնդրանքով ավելի շատ տեղեր են հատկացվել բնական գիտությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչվող մասնագիտությունների համար։ Չորս-հինգ տարուց հետո մեր ուսանողներին սպասելու ենք այստեղ՝ Հայաստանում, կանենք այնպես, որ նրանք ապահովված լինեն աշխատանքով և նպաստեն երկրի տնտեսության զարգացմանը», - ասել է Վարդանյանը։

Հանդիպմանը ներկա Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինի խոսքով՝ մրցույթը կանցկացվի ՀՀ ԿԳ և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ միասին. «Կփորձենք այնպես անել, որ դիմորդների ընտրությունը լինի հնարավորինս բաց, թափանցիկ ու պարզ բոլոր մասնակիցների համար», մեջբերում է Panorama.am-ը։

Մրցույթի անցկացման մի քանի դետալների վրա կանգ առնելով՝ նա նշել է, որ այս տարի բոլոր դիմորդները կարող են գրանցվել Russia.study կայքում, լրացնել հայտը և ավտոմատ կերպով հայտնվել մրցութային ընտրացանկում։

Կհանձնեն նաև պրոֆիլային առարկայական քննություն, որի ցանկը կտեղադրվի ՀՀ ԿԳՆ և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքերում։ Ընտրված դիմորդները մարտին հարցազրույց կանցնեն, որից հետո էլ պարզ կդառնան այն բոլոր մասնակիցները, ովքեր կրթություն կստանան ՌԴ բուհերում։ Դիմորդները նաև հնարավորություն կունենան անհամաձայնությունների դեպքում բողոքարկել հատուկ հանձնաժողովին»։

Բուհերի ցանկի մեջ է մտնում նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը։

Ռուսաստանում կրթություն ստանալու ծրագիրը գործում է մոտ 10 տարի, ամեն տարի Հայաստանի համար հատկացվում է մոտ 200 տեղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---