Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետ է կիրառել![]() 1 փետրվարի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 165 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |