ՀՀ-ում և ԼՂՀ-ում փակ ճանապարհներ կան. Լարսը բաց է 2 փետրվարի 2017 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ի ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Բաղրամյան-Շենիկ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Կոտայքի մարզի միջհամայնքային, Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում, Շիրակի մարզում Մ-1 և Մ-7 ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը |